Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկեն կդնեմ թևիս տակ, կգամ Ջերմուկ». բնակիչները Փաշինյանին հիշեցրին իր խոստումը

18:15, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկեն կդնեմ թևիս տակ, կգամ Ջերմուկ». բնակիչները Փաշինյանին հիշեցրին իր խոստումը

«Չգիտեմ՝ վարչապետը կգա այստեղ, թե չէ, եթե չգա, չպետք է տրամադրվածություն ունենանք, չմոռանանք, որ փորձաքննության նյութերը ծավալուն են»,- հայտարարեց Ջերմուկի բնակիչը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման խոստումները.

«Հարցին՝ եթե Ամուլսարի փորձաքննության արդյունքները դրական լինեն, բայց միևնույնն է բնակիչները դեմ լինեն հանքին, ի՞նչ է լինելու, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկեն կդնեմ թևիս տակ, կգնամ Ջերմուկ՝ քննարկելու»»,- հիշեցրեց բնակիչը։

Ջերմուկում ընթանում է Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիան:

3304 | 0
Facebook