Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաջորդ շաբաթ Ռ. Քոչարյանի գործը այլ դատավորին մակագրելու ընթացակարգը կկիրակվի». Կարեն Փոլադյան

17:10, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Հաջորդ շաբաթ Ռ. Քոչարյանի գործը այլ դատավորին մակագրելու ընթացակարգը կկիրակվի». Կարեն Փոլադյան

ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը օգոստոսի 16-ին պարզաբանել է, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց հետո ինչու ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի գործը չի մակագրվում այլ դատավորի:

Ըստ նրա՝ դատական գործերը բաշխում է համակարգիչը, և ներկա պահին տվյալ գործն առաջին ատյանի դատարանում չէ:

«Ճիշտ է, դատավորի լիազորությունները կասեցվել են, և իր վարույթում գտնվող 43 գործերից 37-ն արդեն մակագրվել են, բայց այդ գործը չի մակարգրվել, որովհետև այն վճռաբեկ դատարանում է: Վերաքննիչ դատարանում գործը քննվել է, ակտ է կայացվել, կայացված ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոք: Գործը գտնվում է վճռաբեկ դատարանում: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Երևանի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված սարքել գործից կամ գործը ուղարկել դատարան, որպեսզի այն մակագրվի, և բոլորի մտահգությունները վերանան:

Մինչև Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով վերջնական ակտ չկայացվի, առաջին ատյանում այդ գործը չի կարող քննվել: Կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի գործը Վճռաբեկ դատարանից կուղարկվի 1-ին ատյանի դատարան, և համապատասխան ընթացակարգը կկիրակվի»,-ասաց Կ. Փոլադյանը:

Այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին մեղադրում են դատավարությունը անհարկի ձգձգելու մեջ, Կ. Փոլադյանն ասաց, որ փաստաբանները դա անում են՝ որոշակի շահերից ելնելով: Ինքն անձամբ գործի ձգձգում չի տեսնում:

3014 | 0
Facebook