Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աթամբաևի կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել

16:40, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Աթամբաևի կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ղրղզստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի նկատմամբ, հայտնում է Tass-ը:

«Իմ նկատմամբ ներկա պահին քրեական գործ է հարուցվել»,-ասել է Ռաիսա Աթամբաևան լրագրողներին: Նախկին առաջին տիկինը հայտնել է, որ դեռ չգիտի, թե ինչ հոդվածով են իր դեմ գործ հարուցում:

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանի նախկին ղեկավարին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Ալմազբեկ Աթամբաևն Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը:

5139 | 0
Facebook