Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքային իշխանության մեղքով ի չիք եղավ Աջափնյակի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը». ԲՀԿ անդամ

14:40, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Քաղաքային իշխանության մեղքով ի չիք եղավ Աջափնյակի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը». ԲՀԿ անդամ

Այսօր հրավիրած ասուլիսում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները քննարկում էին երևանցիներին հուզող խնդիրները, Մարկոս Հարությունյանը պատմեց, որ քաղաքային իշխանության մեղքով ի չիք եղավ Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը: Ըստ դրա՝ կառուցապատող մի ընկերություն և քաղաքապետարանը եկել էին համաձայնության, որ16 հարկանի շենք կառուցելու թույլտվություն ստանալու դիմաց կառուցապատող ընկերությունը պետք է նորակառույցից բնակարաններ տրամադրեր վթարային շենքերի բնակիչներին:

«Սակայն քաղաքապետարանն այնքան չխառնվեց կառուցապատող և բնակիչներ հարաբերություններին, որ ի վերջո, կառուցապատողը հրաժարվեց նախկին պայմանավորվածությունից»,- նշեց Մարկոս Հարությունյանը: Այս խնդրի հանգուցալուծման, ինչպես նաև առհասարակ վթարային շենքերի հարցի լուծման վերաբերյալ քաղաքապետարանից ստացել է հետևյալ պատասխանը՝ այս խնդիրը քաղաքային իշխանության լուծելու խնդիրը չէ:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները չբացառեցին, որ առաջիկայում հանդես կգան ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Նպատակը թունաքիմիկատների խնդրով զբաղվելն է: Բանն այն է, որ մասնագետների շրջանում կա տարաձայնություն՝ Երևանում մե՞կ, թե՞ 2 գերեզմանոց կա: Նշվում է, որ մեկն օրինական է, մյուսը՝ ոչ: Իսկ թունաքիմիկատների պատճառած վնասը ծանրակշիռ է: Տարիներ շարունակ նշվել է, որ թունավոր նյութերը հասնում են մինչև Արարատյան դաշտ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

3121 | 0
Facebook