Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆուտբոլը վերածվելա էժանագին «քռչի բազառի»»․ Լևոն Ղասաբօղլյան

14:20, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Ֆուտբոլը վերածվելա էժանագին «քռչի բազառի»»․ Լևոն Ղասաբօղլյան

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Միջին Ասիայի կազմկոմիտեի անդամ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր նայում էի ՀՀ առաջին խմբում տեղի ունեցած միջադեպի կադրերն ու զարմացած եմ.. Անում են ինչ ուզում են, ֆուտբոլը վերածվելա էժանագին «քռչի բազառի», ոչ ոք իրավիճակին չի տիրապետում... Հարց՝ կարո՞ղ էիք ձեզ նման ձև պահել երկու տարի առաջ... Ամեն տեղա տենց՝ սկսած 7-8 տարեկան երեխաների խաղերից... Երկրորդ հարցս. ո՞վ պիտի վերահսկի իրավիճակը, սա վերջը չի... Ընդհամենը 2-րդ տուրնա, ինչ զարգացման մասինա խոսքը, երբ 1-ին տուրում մեկ այլ թիմ խաղիա գնում՝ չունենալով որոշ խաղացողների հայտվորման քարտերը, ու համոզում, որ սենց խաղանք վերջում կբերեն... Աբսուրդ․․․ Ու նորից սենց կգրեմ, բայց ուրիշ հարցով վերադառնամ «Վան» - «Լոկոմոտիվ» խաղին... Ո՞վ պետքա որոշում կայացնի նման իրավիճակում․ ՀՖՖ կարգապահական կոմիտեն, որի հազմում կա յոթ անձ, որոնցից միայն մեկն է ֆուտբոլին մոտ անձնավորություն։ Վստահ եմ՝ ինչ որոշում ել որ կայացվի, միանշանակ, բողոքարկվելու է, ու գործի է անցնելու հաջորդ ատյանը՝ բողոքարկման կոմիտեն, որտեղ ֆուտբոլից հասկացող մարդ չկա․․․ Դառը իրականություն... «Чито-Грито»-ի տակ live անելով չի, իրավիճակը վերահսկեք, այսինքն որտեղից վերահսկեք, եթե չեք տիրապետում իրավիճակին․․․ Демагогия#ֆեդերացիանաշխատումէ#»։

5015 | 0
Facebook