Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա արեք, ինչի՞ չեք անում». Կարեն Անտաշյան

12:40, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Բա արեք, ինչի՞ չեք անում». Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեղուտի շահագործումը նորագույն պատմության ընթացքում մեր ազգային ինքնասիրությանը հասցված ամենաստոր վիրավորանքներից մեկն էր։ Հիմա էլ Ամուլսարը․․․ Մեր հեղափոխական կառավարությունն ավելի լավ է ճանապարհային քարտեզ մշակի հանքի շահագործումը վերջնականապես կասեցնելու և առաջացած ռիսկերն սպասարկելու համար, ոչ թե շարունակի պղտորել թեման երկիմաստ մեկնաբանություններով ու վարքագծով, այլապես սա ոչ թե պետություն է, այլ մի խեղճ ու կրակ միավոր, ումից ով երբ ինչ ուզի կարող է կորզել, թալանել, տանել իր տունը շենացնելու։ Էդ տարաբնույթ զեկույցներն ու հետազոտություններն էլ ինձ համար միայն շահագործման գործընթացը կասեցնելու գործիքներ են, ինձ համար շատ ավելի առաջնային է գաղափարական և սկզբունքային մոտեցումն առ այն, որ տանդ կողքից հանք քանդել ծախելը նույնն է, ինչ երիկամդ հանես վաճառես ու պայմանական մի թեթև հարստանաս, բա արեք, ինչի՞ չեք անում։ Դա անճարության ու անուղեղության վերջին հանգրվանն է, իր խելոքությունը կուլտիվացնող մի ազգի համար սա ստորացուցիչ ամոթ է»։

4562 | 0
Facebook