Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դա չի նշանակում, որ գեներալ Բաբայանն ու իր թիմը պետք է հրաժավեն ընտրապայքարին մասնակցելուց». Արման Մելիքյան

15:20, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Դա չի նշանակում, որ գեներալ Բաբայանն ու իր թիմը պետք է հրաժավեն ընտրապայքարին մասնակցելուց». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում, ՀՀ իշխանությունների համար, չի կարող լինել ոչ նախընտրելի, ոչ էլ մերժելի ու անընդունելի թեկնածու և այս իմաստով գեներալ Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ կհրաժարվի ընտրապայքարից, եթե զգա, որ ցանկալի անձ չէ պաշտոնական Երևանի տեսանկյունից, թերևս, չի արտացոլում իրողությունները: Ես, իհարկե, չեմ բացառում, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ գեներալ Բաբայանի թիմի կողմից անցկացված ստորգրահավաքը կարող է և հաջողության չբերել և համապատասխան որոշումն ԱԺ կողմից չկայացվի: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ գեներալ Բաբայանն ու իր թիմը պետք է հրաժավեն ընտրապայքարին մասնակցելուց: Գեներալ Բաբայանը մեծաթիվ կողմնակիցներ ունի Արցախում, որոնց հանդեպ նա քաղաքական ու բարոյական պատասխանատվություն է ստանձնել և այս համատեքստում ճիշտ կլինի, որ, եթե սահմանադրական փոփոխությունները տեղի չունենան, թիմի մեկ այլ անդամ առաջադրվի, ունենալով նաև պարոն Բաբայանի հրապարակավ անվերապահ աջակցությունը: Ցանկալի կլինի, որ այդ նոր թեկնածուն ևս համապատասխանի իմ կողմից օրեր առաջ թվարկված չափանիշներին»:

3341 | 0
Facebook