Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

11:25, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Oգոստոսի14-ը ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի համար ամենաանհաջող օրն էր տարեսկզբից ի վեր: Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կորցրեցին 18 մլրդ դոլար: Այս մասին գրում է Forbes-ը։ Ցուցակի առաջատարն է Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը նվազեց 3․5 մլրդ դոլարով։

Նշվում է, որ այդպիսի անկման պատճառը ԱՄՆ-ում ֆոնդային ցուցանիշի անկումն է։
     Այսպիսով, Dow Jones ինդեքսը ցույց է տվել առավելագույն անկումը 2019 թվականի սկզբից:
     Այսպես, Ջեֆ Բեզոսը կորցրել է 3․5 մլրդ դոլար, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 3․2 մլրդ դոլար, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն՝ շուրջ 3 մլրդ դոլար։ Հրապարակման համաձայն, բաժնետոմսերի անկումը չի ազդել միայն մեկ գործարարի վրա, ով Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է:
     Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, ֆինանսական շուկաների անկման պատճառով, 500 ամենահարուստ գործարարները միասին կորցրեցին գրեթե 118 մլրդ դոլար: Bloomberg-ը այս անկումը բացատրեց Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային հարաբերությունների կտրուկ անկմամբ:

7299 | 0
Facebook