Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բայց կա մի մեծ բայց». Դանիել Իոաննիսյան

10:45, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Բայց կա մի մեծ բայց». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշոտյանի վարորդին չեմ արդարացնում, պիտի դատվի, բայց կա մի մեծ բայց: Քանի որ պետական համակարգում վարորդների աշխատավարձը ծիծաղելի աստիճանի ցածր է (մոտ 80 հազար), պաշտոնյաները կամ ապահովում էին իրենց վարորդներին «լեվիյ» լրացուցիչ եկամուտ, կամ, պարզապես, սեփական գրպանից լրավճար էին տալիս: Այս կերպ, Աշոտյանի վարորդը, ըստ մեղադրանքի, 8 տարում լրացուցիչ 8,7 միլիոն դրամ է ստացել (ամսական` ընդամենը 90 հազար դրամ): Դա միայն Աշոտյանը չի արել, դա շատ շատերն (եթե ոչ բոլորն) են արել: Իսկ ոմանք՝ հիմա էլ շարունակում են անել: Այս մոտեցմամբ, կարող է մի 100 հոգի նստի զուտ այն բանի համար, որ պետությունից իր աշխատանքի համար նորմալ աշխատավարձն ստացել է «լեվիյ» եղանակով (ոչ մի վարորդ այս սխեմաներով մեծ գումարներ չի ստացել): Բայց այստեղ մենք գալիս ենք նրան, որ եթե բոլոր, անգամ ամենամանր նախկին կոռուպցիոներներին նստացնենք, ստիպված կլինենք երկրի բանտերի քանակը տասնապատկել: Այդ իսկ պատճառով անցյալ տարի Նիկոլը ներմուծեց չգրված կանոն. ում ձեռքերին արյուն չկա, կարող է հասցված վնասն ու գողացածը հատուցել ու ազատ լինել (գոնե ֆիզիկապես չնստել) և պետք է նստեն նրանք, ում ձեռքերին արյուն կա: Աշոտյանի վարորդի պարագայում այս սկզբունքը, հավանաբար, խախտվել է (և ինքն ազատազրկվել է), որ հետո ազատ արձակելու դիմաց Աշոտյանի ու այլ դերակատարների դեմ ցուցմունք տա: Հին ու բարի քննչական հնարք է: Բայց չի կարելի սկզբունքը խախտել մի դեպքում: Օրենքի առաջ բոլորը հավաասար են: Եվ եթե որոշում ենք` բոլոր նախկին մանր կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածներին դատենք, ապա պիտի սկսենք ինտենսիվ բաներ կառուցել (քանի որ այդ դեպքում շատ մարդ է նստելու):

ԹԱՐՄԱՑՈՒՄ` իմ ինֆոն հին էր, վարորդին ազատ են արձակել, պրինցիպը գործում է:

Հ.Գ. Իսկ Աշոտյանին պետք է պետք է դատվի ոչ թե վարորդին ամսական լրացուցիչ 90 հազար դրամ բյուջեյից «լեվիյ» հատկացնելու, այլ Հայաստանի կրթության համակարգը սպանելու, կազմակերպված խորտակելու և ազգին ինտելեկտազրկելու համար»:

9542 | 1
Facebook