Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

09:55, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Երևանում իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

Գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան». այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում:

«Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ մակարով տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով:
     Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև մի քանի ավտոմեքենաներ, և այս պահին ճշտվում է նրանց վարորդների մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին:

15005 | 0
Facebook