Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի նկատմամբ ոչ կանոնադրական վերաբերմունքի փաստերը ստուգվում են, 8 սպա է հարցաքննվել. «Հրապարակ»

09:40, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի նկատմամբ ոչ կանոնադրական վերաբերմունքի փաստերը ստուգվում են, 8 սպա է հարցաքննվել. «Հրապարակ»

«Չնայած Քննչական կոմիտեից հաղորդում են, որ սահմա­նախախտ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա, քա­նի որ «ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019 թ. ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածնե­րում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել», սակայն մեր աղբյուրներն այլ բան են պնդում:

Մեզ ասացին, որ այն զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմա­կան ոստիկանություն, և քննություն է ընթա­նում: Շարքային զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրային վերաբերմունքի փաստերն են ստուգվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4328 | 0
Facebook