Իրավունքը գրում է. «Թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածը հանրային թիվ մեկ քննարկման թեմա դարձավ, թերևս, ունենալով երկու խորը հիմք: Առաջինը` զգացմունքայինն է. մեր դիրքապահ զինվորը թշնամու ձեռքին է՝ դրանից բխող բոլոր հասկանայի մարդկային հետևանքներով հանդերձ: Սակայն, այստեղ գործ ունենք ընդամենը տխուր փաստի հետ, որի հետ մնում է միայն հաշտվել, հասկանալի է՝ նաև փորձելով իր ընտանիքին վերադարձնել գերյալին:
Բայց կա նաև տեղի ունեցածի ռազմաքաղաքական հիմքը, ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով և հանգամանքներում 19-ամյա, այսինքն՝ մոտ 1 տարվա ծառայության ստաժ, հետևաբար, բանակային կյանքին և դիրքային իրողություններին վարժված զինվորը հայտնվեց թշնամու մոտ: Պաշտոնական քննությունը, գոնե, երեկվա դրությամբ դեռ այդ հարցերի պատասխանները չէր տվել: Սակայն ունենք տեղի ունեցածի հետ կապված միայն սահմանափակ թվով վարկածներ, որոնց թվում մեծ հավանականություն ունի այն տարբերակը, որ Արայիկին գերի են վերցրել մեր դիրքերից»:
Մանրամասները՝ թերթի համարում: