Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Կասկածներ կան, որ վարչապետը խորհրդականին աշխատանքից ազատել է ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով. «Հրապարակ»

09:30, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Կասկածներ կան, որ վարչապետը խորհրդականին աշխատանքից ազատել է ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ, վարչապետի հրամանով, աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։ Գասպարյանն էլ մինչև 1999-ն աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո

Մեզ հաջողվեց պարզել, որ Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է։ Կառավարությունում կասկածներ ունեն, որ նրա պահվածքի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2993 | 0
Facebook