Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՅԴ-ն Արցախի նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը. «Հրապարակ»

09:25, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
ՀՅԴ-ն Արցախի նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի Դաշնակցությունը խոստանում էր հուլիսի 7-ի շրջանային ժողովից հետո հայտնել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի մասին, հայտարարում էին նաև, թե չի բացառվում, որ անկուսակցական, բայց համաձայնեցված որևէ թեկնածուի աջակցեն, սակայն հին ընկերները կարծես դանդաղ են շտապում: Արդեն հայտնի է չորս թեկնածության մասին՝ Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, օրերս՝ նաև Մասիս Մայիլյան, բայց ՀՅԴ-ն չի շտապում:

Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ում անունը, ի դեպ, շրջանառվում է որպես նախագահացուի, երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ՀՅԴ-ն երբեք չի ուշանում, ճիշտ ժամանակին, ճիշտ որոշումներ է կայացնում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2921 | 0
Facebook