Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի լիգա․ «Փյունիկ»-ը պարտություն կրեց

01:00, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Եվրոպայի լիգա․ «Փյունիկ»-ը պարտություն կրեց

Երևանի «Փյունիկ»-ն ավարտեց իր ելույթները Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ «Մոլինյո» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» պատասխան խաղը։ Հայաստանի փոխչեմպիոնը զիջեց 0։4 հաշվով։

Հանդիպման բոլոր գոլերը տանտերերը խփեցին 2-րդ խաղակեսում․ գոլերի հեղինակներ դարձան Նետուն (54), Գիբս-Ուայթը (58), Վինագրեն (64), Ժոտան (87)։

Հիշեցնենք՝ Երևանում կայացած խաղը ևս ավարտվել էր նույն հաշվով։

Այսպիսով, «Փյունիկն» ավարտեց իր ելույթները Եվրոպա լիգայի որակավորման փուլում՝ մինչ այս հաղթելով Մակեդոնիայի «Շկուպի»-ին և Չեխիայի «Յաբլոնեց»-ին։

3083 | 0
Facebook