Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն` Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

09:05, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Երթևեկության փոփոխություն` Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով այսօրվանից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար նոր տեղադրված Տ2 տիպի լուսացույցի (միայն դեպի աջ) միջոցով կապահովվի մշտական կանաչ ազդանշան, որի շնորհիվ կվերանան նաև Մալյան փողոց-Մալյան փողոցի նրբանցք խաչմերուկի հապաղումներն ու խցանումները:

Ճանապարհային ոստիկանություն

| | |
8360 | 0
Facebook
COMMENT.am