Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին». Շարմազանով

20:25, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
«Ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը և զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին:

Մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր՝ դուք բոլորդ վարչապետ եք, կառավարության դուռն էլ ժողովրդինն է՝ ինչ կուզեն կանեն: Այսօր արդեն ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին, մտնել սեփական շենք:

Հ.Գ. Մարդը հո չի՞ կարող ”reality show” բեմադրել, տուրիստների համար գիդ աշխատել, «մուտիտ-կռուտիտ» լայվեր անել, աշխարհացունց վիճակագրական տվյալներ բստրել, պատմություններ հորինել գեյ մատուցողի հետ հանկարծակի հանդիպումների մասին, «վնգստալ», «չանեն ծռել», «համբալներ», «դինջացնել» գոհարները ավելացնել քաղաքական իշխանության բառապաշար, համ էլ քաղաքացիներին ընդունել ...

Ճառ ասի՞, թե՞ զանգ կախի:

Հ.Գ. Թողեք աշխատի էլի, Սերժի վախտ ո՞ւր էիք»:

5813 | 4
Facebook