Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննարկի ՀՊՏՀ ռեկտորի՝ աղմուկ բարձրացրած ատենախոսության հարցը

19:40, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննարկի ՀՊՏՀ ռեկտորի՝ աղմուկ բարձրացրած ատենախոսության հարցը

Բարձրագույն որակավորման կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված լայնամասշտաբ քննարկումները, ձեզ ենք ներկայացնում ԲՈԿ-ի երկու փորձագետ մասնագետների գրախոսություններն այդ աշխատանքի վերաբերյալ։

http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH1.pdf

http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH2.pdf

Հավելենք նաև, որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով ԲՈԿ-ը ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով: Նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

3231 | 0
Facebook