Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը խոսել է Կուրիլյան կղզիները Ճապոնիային հանձնելու պայմանների մասին

17:10, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Ռուսաստանը խոսել է Կուրիլյան կղզիները Ճապոնիային հանձնելու պայմանների մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Կուրիլյան երկու կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության մասին, սակայն դա կարվի միայն այն դեպքում, երբ Ճապոնիան ճանաչի Երկրորդ աշխարհամարտի արդյունքները և խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի հետ: Արտաքին գործերի նախարարի այս ելույթի տեսանյութը հրապարակել է «Территория смыслов» YouTube-յան ալիքը:
     Արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Խորհրդային Միության իրավահաջորդն է, ուստի ճանաչում է 1956-ի հռչակագիրը, համաձայն որի, պետությունը պատրաստ է երկու կղզիները փոխանցել միայն խաղաղ պայմանագիր կնքելուց հետո:
     «Մինչ հիմա ամեն ինչ կախված է ճապոնացի մեր գործընկերներից և նրանց՝ Երկրորդ աշխարհամարտի արդյունքները ճանաչելու ցանկությունից, դրանով իսկ կնքելով խաղաղության պայմանագիրը: Չեմ կարծում, որ իրավիճակը փակուղային է»,- ասել է Լավրովը։

8332 | 0
Facebook