Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Օգոստոսի16-ին Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կհրավիրվի

17:45, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Օգոստոսի16-ին Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կհրավիրվի

Օգոստոսի16-ին տեղի է ունենալու Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Ընտրվելու են ԲԴԽ դատավորները: Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության տեղեկատվության՝ Դատական դեպարտամենտի ղեկավարն օգոստոսի 1-ին ծանուցագրեր էր ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Դատական դեպարտամենտը նրանցից 4-ից իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին դիմումներ է ստացել: Այդպիսով՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու են 5 անուն՝ Սուրեն Անտոնյան, Մամիկոն Դրմեյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան և Տիգրան Պետրոսյան:

| | |
750 | 0
Facebook
COMMENT.am