Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ պետք է հրաժարական տամ». արդարադատության նախարար

15:00, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
«Ինչո՞ւ պետք է հրաժարական տամ». արդարադատության նախարար

«Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի, դա ի՞նչ սոցհարցում է, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Չվավերացնելու դեպքում ինչո՞ւ պետք է հրաժարական տամ». օգոստոսի 15-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պառասխան այն հարցի, թե Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու դեպքում ինքը պատասխանատվություն կրելո՞ւ է և հրաժարակա՞ն է տալու:

Ռ. Բադասյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե պատգամավորների մեծ մասը դեմ է կոնվենցիայի վավերացմանը. «Որտե՞ղ եք դուք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի, էդ ինչ սոցհարցում է պատգամավորների դիրքորոշումների: Ես գիտեմ, որ մենք քննարկումները շարունակում ենք: Իմ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը դեռևս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո»,- ասաց նախարարը:

5909 | 0
Facebook