Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Ինչո՞ւ է կառավարությունը մոտ 1 մլրդ դրամ տրամադրում չաշխատող դատավորներին վճարելու համար. պարզաբանում է Ռուստամ Բադասյանը

14:35, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Ինչո՞ւ է կառավարությունը մոտ 1 մլրդ դրամ տրամադրում չաշխատող դատավորներին վճարելու համար. պարզաբանում է Ռուստամ Բադասյանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 15-ին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում, անդրադառնալով իր ղեկավարած նախարարության կողմից քննարկման դրված նախագծին տրված «կաշառք» որակմանը՝ ասաց, թե ինքը դա կաշառք չի դիտարկում, դա վաղ կենսաթոշակի սխեմա է, որը կիրառվում է շատ երկրներում:

Հարցին, թե դա քաղաքակա՞ն հարց է, արդարադատության նախարարը նշեց. «Նայած՝ ինչ նկատի ունեք ասելով քաղաքական, որովհետև ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական է, նշանակում է քաղաքական որոշում, որը չի կարող դուրս գալ իրավական պետության շրջանակներից և դուրս չի գալիս:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է կառավարությունը մոտ 1 մլրդ դրամ տրամադրում չաշխատող դատավորներին վճարելու համար, այն դեպքում, երբ կարելի է գումար տրամադրել աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը, Ռ. Բադասյանն ասաց, թե կառավարությունը միշտ է ասել, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացման միտում ունեն:

«Ես չեմ ընդունում այն տարբերակը, երբ ասում են՝ կառավարությունն այստեղ փող է ծախսում, այնտեղ փող է ծախսում. բնականաբար, փողը պիտի ծախսվի»,-նշեց նախարարը:

Իրեն ուղղված երրորդ հարցին, թե եթե մինչև հոկտեմբերի 31-ը սեփական դիմումով հեռացող դատավորներ չլինեն, ինչպիսի՞ն են լինելու կառավարության քայլերը, նախարարը նկատեց. «Երբ կլինի այդ իրավիճակը, նոր կմտածենք այդ իրավիճակի մասին»:

| | |
1348 | 0
Facebook
COMMENT.am