Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոստացավ և ինչպես բոլոր խոստումների հարցում` ստեց և խաբեց». Հայկ Մարտիրոսյան

15:40, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
«Խոստացավ և ինչպես բոլոր խոստումների հարցում` ստեց և խաբեց». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018թ. օգոստոսի 17-ին նորընտիր վարչապետը Հրապարակի հսկա հանրահավաքին ժողովրդին խոստացավ հանրաքվեների ինստիտուտ ներդնել: Խոստացավ և ինչպես իր բոլոր նախորդ և հետագա մեծ խոստումների հարցում, դրանով նույնպես ստեց և խաբեց: Եթե վախկոտ են և երբևէ պատասխանատվություն չեն ստանձնել որևէ պահանջված խիզախ արարքի համար, ապա Ամուլսարը լավագույն պահն է այդպիսի հանրաքվե անցկացնելու, որպեսզի Հայաստանի ժողովուրդն ինքն ստանձնի վախկոտների, տգետների և կամազուրկների իշխանության պարտավորությունն ու կամարտահայտվի. համաձա՞յն է արդյոք թունավորվել և ոչնչացնել Հայաստանի բնությունն առհավետ` սերունդներին ժառանգելով տոքսիկ աղբանոց` հանուն նրա, որպեսզի օֆշորային, մութ և թույլ մի կազմակերպություն գերեկամուտներ ունենա, իսկ Փաշինյանի կառավարությունը բյուջետային որոշակի մուտքեր ցույց տա, թե՞ ժողովուրդն այնուամենայնիվ դեմ է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացրած, բայց սերժսարգսյանիզմը սրբորեն պահպանած վարչապետի կառավարության իրական մտադրություններին և մոտիվներին, որոնք հենց միայն Ամուլսարի հարցում Հայաստանի բնության և շրջակա միջավայրի ոչնչացմանն են հանգեցնելու»:

9635 | 4
Facebook