Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուլսարի քրեական գործը ենթակա է կարճման, կառավարության վերջնական եզրակացությունը կլինի առաջիկայում

11:50, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Ամուլսարի քրեական գործը ենթակա է կարճման, կառավարության վերջնական եզրակացությունը կլինի առաջիկայում

Կառավարության օգոստոսի 15-ի նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությանը: Նա նշեց, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև, ինճպես նաև Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում թթվային դրենաժի որոշ կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան կարող է լինել, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը աննշան է: Իսկ ինչ վերաբերում է գետերի վրա հնարավոր ազդեցությանը, ապա ըստ ՔԿ նախագահի՝ այդ ազդեցությունը կլինի:

«Սակայն, եթե «Լիդիան ԲԲԸ-ն» ձեռնարկի 16 մեղմման միջոց, ռիսկերը կլինեն կառավարելի: Ընկերությունն արդեն պատրաստ է 16 մեղմման միջոցից 15-ը կիրառել, ընդ որում՝ 10-ը արդեն կիրառում է»,-ասաց նա:

Հայկ Գրիգորյանը նշեց, որ «Լիդիանը» ՀԲ-ից ֆինանսավորում ստանալու համար իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի Այ ԷՖ Սի ստանդարտին, որը նախատեսում է մեղմման միջոցների կիրառում՝ հանքի օգտագործունից հետո 100 տարի անց:

««ELARD»-ի Փորձագետներն առաջարկում են կիրառել Նևադայի մեթոդը, այն է՝ մեղմման մեթոդները կիրառել 500 տարի: «Լիդիանը» ըստ էության չի հրաժարվում 100 տարուց ավելի մեղմման մեթոդներ կիրառել, եթե դրա անրաժեշտությունը կլինի»,-զեկուցեց ՔԿ նախագահը:

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա, ըստ Հ. Գրիգորյանի՝ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու: Վարչապետի ճշգրտող հարցին՝ գործը պետք է կարճվի՞, ՔԿ ղեկավարն ասաց՝ ուղղվածությունը դեպի դա է:

Ն. Փաշինյանն ասաց, որ կառավարությունը կծանոթանա եզրակացությանը և կտա իր վերջնական եզրակացությունը:

2934 | 0
Facebook