Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

11:05, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը:

Քննարկման են դրված «Մարդու կյանքին և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը սահմանելու մասին», Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագծերը:

«Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներկայացնի առաջարկություններ:

Օրակարգում 23 հարց է, որից 14-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի:

| | |
504 | 0
Facebook