Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

11:45, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, այս մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությանը:
     ՌԴ Պյատիգորսկ քաղաքում օգոստոսի 9-ին մեկնարկել է «Машук-2019» հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը, որի ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպանն «անթույլատրելի արտահայտություններ» է արել «Ադրբեջանի, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» վերաբերյալ, ինչն առաջացրել է համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Սաբիր Ռուստամովի զայրույթը:
     Սաբիր Ռուստամովը նամակ է ուղարկել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատուն, որում ներկայացրել է եղելությունը և խնդրել է օգնել իրեն: Դեսպանատունը, իր հերթին, պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ:
     ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, հրաժարվել է մեկնել Պյատիգորսկ՝ մասնակցելու համաժողովի աշխատանքներին և նախատեսված հանդիպումներին, հայտնում է աղբյուրը:

6718 | 0
Facebook