Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Ջերմուկ քաղաքում

11:20, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Մահվան ելքով ավտովթար Ջերմուկ քաղաքում

Օգոստոսի 14-ին` ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Վահրամ Ե., ծնված 1968թ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 10մ կողաշրջվել հարակից ձորակը:

Փրկարարները տրակտորից դուրս են բերել Վահրամ Ե-ի դին:

| | |
4501 | 0
Facebook
COMMENT.am