Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը գաղտնագրել է օգտատերերի աուդիո հաղորդագրությունները

15:30, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
Facebook-ը գաղտնագրել է օգտատերերի աուդիո հաղորդագրությունները

Facebook սոցիալական ցանցը ներգրավվել է հարյուրավոր կապալառուների, ովքեր գաղտնագրել են սոցցանցի օգտատերերի ձայնային հաղորդագրությունները, հայտնում է Bloomberg-ը:
     Հայտնի է՝ գաղտնագրման անձնակազմը տեղյակ չի եղել, թե որտեղից են կազմվել այդ գրառումները և ինչպես են դրանք հավաքագրվել: Ըստ նրանց` նրանք միայն գաղտնագրել են օգտատերերի ձայնային հաղորդագրությունները, երբեմն նաև անպարկեշտ բովանդակությամբ, բայց տեղյակ չեն եղել, թե որ ընկերության մասին է խոսքը։
     Facebook-ը հաստատել է, որ նրանք գաղտնագրել են օգտատերերի աուդիո հաղորդագրությունները, սակայն հավելում են, որ այլևս չեն շարունակի այդ պրակտիկան։ Ընկերությունից հայտնել են, որ դադարեցրել են վերծանել ձայնագրությունները գրեթե մեկ շաբաթ առաջ:

3898 | 0
Facebook