Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանացիները հապճեպ գնումներ են կատարում Brexit-ից առաջ

17:00, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
Բրիտանացիները հապճեպ գնումներ են կատարում Brexit-ից առաջ

Չնայած Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա ԵՄ-ից դուրս գալու ազդեցության կանխատեսումները տարբեր են, Միացյալ Թագավորության բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել Brexit-ին ինչպես՝ «գալիք պատերազմին», հայտնում է Euronews-ը: Փորձագետների կարծիքով՝ վերջին ամիսներին բրիտանացիները ծախսել են ավելի քան 4 միլիարդ ֆունտ՝ խանութների դարակաշարերից սրբելով սնունդ, կենդանիների համար նախատեսված սնունդ, դեղամիջոցներ:
     «Կոշտ» Brexit-ը սպառնում է Մեծ Բրիտանիային: Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես է Մեծ Բրիտանիան դուրս գալու ԵՄ-ից, սակայն կանխատեսումները տարբեր են՝ չափավոր հոռետեսականից մինչև աղետալի:
     Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, անկախ նրանից՝ Բրյուսելի հետ պատշաճ համաձայնություն է ձեռք կբերվի, թե՞ ոչ:

5821 | 0
Facebook