Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տան հրապարակած նյութում հայկական դրամը հայտնվել է դոլարի և յուանի կողքին

14:00, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
Սպիտակ տան հրապարակած նյութում հայկական դրամը հայտնվել է դոլարի և յուանի կողքին

Սպիտակ տան էջում հրապարակվել է մի նյութ, որի լուսանկարում օգտագործվել է մի քանի երկրի ազգային արժույթներից պատկերված կոլաժ:

Լուսանկարում երևում է ամերիկյան դոլարը, չինական յուանը և ներքևի աջ անկյունում՝ հայկական դրամի նմուշը, որը շրջանառությունից դուրս է եկել:

«Մի տեսակ չգիտեմ ինչ զգամ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակում ա նյութ, որի մեջի նկարում դոլար ա, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնեք»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում:

10799 | 1
Facebook