Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերության դեմ

13:30, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերության դեմ

ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում հայտնվել են ավելի քան տասնյակ երկրներից ընկերություններ, ներառյալ Հայաստանից երկու ընկերություն:

Պատժամիջոցները սահմանվել են Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) ու «Մարկել» ՓԲԸ-ի դեմ։ Առաջին ընկերությունն առանց անհրաժեշտ թույլտվություն ստանալու վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության ու անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից»։ Բացի այդ ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է ու «Մարկել»-ի նախագահը, բիզնես գործունեություն է իրականացնում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:
     ԱՄՆ-ի առևտրի նախարարության սև ցանկում են հայտնվել նաև «Կալուգա» ռադիոտեխնիկայի հետազոտման ինստիտուտը (КНИРТИ, Ռուսաստան) և 14 այլ ընկերություններ՝ Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Միացյալ Թագավորությունից:

Ըստ ամերիկյան իշխանությունների՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականության շահերին: Պատժամիջոցների կիրառումը, որոնք լրացուցիչ պահանջներ կսահմանեն ֆիգուրանտների համար արտահամանյան արտոնագրերի ցուցակում հայտնվելիս, ուժի մեջ կմտնի օգոստոսի 14-ից:

Ավելի վաղ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված մի ընկերության նկատմամբ, որը հանդես էր գալիս որպես իրանական Mahan Air ավիաընկերության Հայաստանյան գրասենյակի վաճառքի գործակալ, փոխանցում է RusArmInfo-ն:

14618 | 0
Facebook