Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

««Սանիթեք» ընկերությունը նախորդ իշխանության աչքի լույսն է եղել». Ռոբերտ Անանյան

17:35, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
««Սանիթեք» ընկերությունը նախորդ իշխանության աչքի լույսն է եղել». Ռոբերտ Անանյան

Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, իշխանությունն ունի կասկած, որ լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը որոշ թելերով կարող է կապված լինել Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ։ Մասնավորապես, խոսք կարող է գնալ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցվածության մասին։ Ինչպես գիտենք, նա մշտապես ջերմ կապեր է ունեցել Լիբանանի քաղաքական վերնախավի հետ ու այսօր էլ, գտնվելով քրեական հետապնդման մեջ, ապրում է այդ երկրում։ Պարզից էլ պարզ է, որ «Սանիթեք» ընկերությունը նախորդ իշխանության աչքի լույսն է եղել։ Չի կատարել պայմանագրային պարտավորությունները, օրինակ՝ պայմանագրով նախատեսվածից քիչ աղբամաններ են գործի մեջ դրվել, ու մետաղյայի փոխարեն եղել են պլաստմասե, բայց զարմանալիորեն Տարոն Մարգարյանը չի նկատել սա։ Իսկ միգուցե նկատել է ու շահագրգռված է եղել «չնկատել»։ Նիկոլ Փաշինյանը լայվում ակնարկեց, որ որոշները, ում հաշիվները կալանքի տակ են, հավանաբար, փողի կարիք ունեն... Սա ասվեց «Սանիթեք»-ի վատ աշխատանքի և հավելյալ փող պահանջելու համատեքստում։ Ես ինչքան հասկացա՝ կոռուպցիոն պատմության մեջ հայտնված Լևոն Սարգսյանին նկատի ուներ վարչապետը՝ խոսքի մեջ օգտագործելով՝ «Բադեն Բադեն, կազինո»... Ի՞նչ է պահանջում այսօր «Սանիթեք»-ը քաղաքապետարանից՝ ավելի շատ փող, ներդրում, քան պայմանագրով նախատեսված է։ Ու մյուս կողմից աղբահանությունը չի իրականացնում, և կարող է կարծիք լինել, որ գործում է շանտաժի տրամաբանությունը։ Մինչև փողը չշատացնեք, չենք մաքրի։ Միաժամանակ, քաղաքապետարանի դեմ ակցիաների մասնակիցների շարքում երևում են Սերժ Սարգսյանի առաջ ծնկի եկած որոշ դեմքեր։ Թե նրանք ինչ են փնտրում այս պատմության մեջ, իրենք գիտեն, բայց չի բացառվում համատեղ աշխատանքը «Սանիթեք»-ի հետ, որի միակ հույսը քաղաքապետարանի դեմ մեծ ճնշումն է և հավելյալ փող պոկելը։ Ճնշում է «Սանիթեք», ճնշում են... Այս վարկածը կարող է հիմնավորվել «Սանիթեք» ընկերության ղեկավարի անբացատրելի, խուճապային վարքագծով, մարդ, որը «քաղաքական ապաստան» է գտել Վրաստանում։ Երբ ծովը դեռ խաղաղ էր (ենթադրաբար՝ մայիսին) նա հեռացել էր Հայաստանից։ Հարց՝ եթե այս ամենում չկա քաղաքական տարր, եթե «Սանիթեք»-ը քաղաքական շրջանակի չի պատկանում, ինչո՞ւ էր ընկերության ղեկավարը շտապում հայտարարել հետապնդումների մասին։ Բարեխիղճ աշխատող կազմակերպությունը, որ հարկերը պարտաճանաչ վճարում է, պայմանագրային պարտավորությունները կատարում է, ինչո՞ւ պետք է վախենա իր ապագայով։ Միգուցե առկա են դեռ չբացահայտված ծալքեր, որոնց մոտալուտ բացահայտումն է «Սանիթեք»-ի ղեկավարին դուրս տարել Հայաստանից։ Իսկ այդ չբացահայտված ծալքերը, վախենամ, պայմանավորված լինեն լիբանանյան քամիների տատանումներով»։

| | |
2222 | 0
Facebook