Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդուման առաջարկում է արգելել «պատկառելի» տարիքի մեքենաների շահագործումը

10:30, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
Պետդուման առաջարկում է արգելել «պատկառելի» տարիքի մեքենաների շահագործումը

Ռուսաստանի Պետդումայի արդյունաբերության հանձնաժողովը՝ հիմք ընդունելով տրանսպորտային միջոցների բնապահպանական խնդիրները, մշակել է օրինագիծ, որն առաջարկում է «սահմանել շահագործման սահմանները հատած տրանսպորտային միջոցների օգտագործման արգելքը»: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Պետդումայի տնտեսական քաղաքականության և արդյունաբերության հանձնաժողովի փոխնախագահի նամակը, որի պատճեներն ուղարկվել են տարբեր նախարարություններ:
     Համաձայն վիճակագրական տվյալների՝ Ռուսաստանում առկա 60,5 միլիոն տրանսպորտային միջոցներից 20.9 միլիոնը հատել է 15 տարվա սահմանը, ևս 10 միլիոն մեքենա՝ ավելի մեծ է, քան 10 տարին։
     Դեռևս օրենսդրական մակարդակում տրանսպորտային միջոցների տարիքային սահմանափակումներ չկան: Նմանատիպ նախաձեռնություններ նախկինում ևս եղել են, սակայն դրանք երբեք չեն հաստատվել Պետդումայի կողմից: Միակ սահմանափակումը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականից, կկիրառվի երեխաներին տեղափոխող ավտոբուսների վրա:

9406 | 0
Facebook