Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մասիս Մայիլյանը՝ նոր հավակնորդ արցախյան ընտրություններում. «Հրապարակ»

09:20, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
Մասիս Մայիլյանը՝ նոր հավակնորդ արցախյան ընտրություններում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրական ասպարեզ։ Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ։

Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5279 | 0
Facebook