Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Վազգեն Թևանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

21:05, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
Վազգեն Թևանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Տալինում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ղազախստանը ներկայացնող Սուրբազ Տալգատի հետ։ Լարված ու բարդ գոտեմարտի սկզբնամասում Թևանյանը հաղթում էր 2։0 հաշվով, սակայն 2-րդ մրցափուլում ղազախ ըմբիշը կարողացավ հնարք կատարել և Վազգենը պարտվեց 3։4 հաշվով՝ զրկվելով բրոնզե մեդալից։

| | |
797 | 0
Facebook