Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բանգլադեշում դենգե տենդից մահացել է 40 մարդ

01:10, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
Բանգլադեշում դենգե տենդից մահացել է 40 մարդ

Բանգլադեշի իշխանությունները հայտնել են, որ այս տարվա հունվարից ի վեր դենգե տենդից մահացել է 40 մարդ, գրում է Daily Star-ը:

Ըստ ոչ պաշտոնական գնահատականների, մահացության թիվը կարող է զգալիորեն ավելի լինել: Ամբողջ երկրում, վերջին 48 ժամվա ընթացքում, առնվազն երկու հազար մարդ հոսպիտալացվել է տենդի պատճառով: Դաքքայի հիվանդանոցներից մեկում այս հիվանդությամբ ախտորոշվել է 407 հիվանդ:
     Ամենից հաճախ, դենգե տենդը ազդում է երեխաների, միջին տարիքի և տարեց մարդկանց վրա, սակայն մահացելիության ցուցանիշը բարձր է 20-ից 40 տարեկան մարդկանց մոտ:

4486 | 0
Facebook