Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը Հոնկոնգի սահմանին հսկայական քանակությամբ զինտեխնիկա է կուտակել

21:25, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
Չինաստանը Հոնկոնգի սահմանին հսկայական քանակությամբ զինտեխնիկա է կուտակել

Չինաստանը Հոնկոնգին սահմանակից Շենչժեն քաղաքի մոտ հսկայական քանակությամբ զինտեխնիկա է կուտակել: Այս մասին տեսանյութը հրապարակել է Global Times-ը:

Ըստ պաշտոնական վարկածի՝ զինտեխնիկան բերվել է լայնածավալ զորավարժությունների համար: Զինտեխնիկան կայանելու համար անհրաժեշտ է եղել զբաղեցնել մարզադաշտը:
     Օգոստոսի 12-ին Չինաստանում Հոնկոնգի և Մակաոյի նահանգային խորհրդի խոսնակ Յան Գուանը հայտարարել է, որ «ահաբեկչության ծիլերը» սկսեցին հայտնվել Հոնկոնգում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:
     Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Հոնկոնգում սպիտակ շապիկներով մի քանի տասնյակ տղամարդկանց խմբերը փայտերով հարձակվում են մետրոյում գտնվող ցուցարարների վրա, ինչի հետևանքով տուժել էր 45 մարդ:
     Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին Հոնկոնգում բողոքի ցույցի մասնակիցները ամբողջովին զավթեցին խորհրդարանի շենքը: Այնուհետև Հոնկոնգի ոստիկանությունը ցուցարարներից ազատագրեց շենքը:

6331 | 0
Facebook