Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստան գալով՝ նոր ընկերներ ենք ձեռք բերում»․ «Կոբաթ»-ի նախագահ

15:30, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
«Հայաստան գալով՝ նոր ընկերներ ենք ձեռք բերում»․ «Կոբաթ»-ի նախագահ

Համահայկական խաղերին 2007 թվականից մասնակցող Տագանրոգ քաղաքը ներկայացնող «Կոբաթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Կարեն Մկրտչյանը նշում է, որ Նախորդ տարիներին ակումբը երկու անգամ արծաթե մեդալակիր է դարձել, բայց այս տարի նրանք եկել են ոսկե մեդալ նվաճելու:

«Համահայկական ամառային 7-րդ խաղերը սկսել ենք հաղթանակով: Մեր թիմի յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարևոր է սա, քանզի գալով մեր երկիրը՝ Հայաստան, ավելի շատ ենք շփվում հայերի հետ, ձեռք ենք բերում նոր ընկերներ, բացի այդ, մեծանում է նաև մարզիկների փորձը։ Երկու անգամ արծաթե մեդալներ ենք նվաճել, այս անգամ եկել ենք ոսկե մեդալ նվաճելու»,- նշել է ակումբի նախագահ Կարեն Մկրտչյանը:

2547 | 0
Facebook