Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող ա՞ հետախուզման մեջ գտնվող որոշ մարդիկ կազինոյի կարիք ունեն». Նիկոլ Փաշինյան

15:20, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
«Կարող ա՞ հետախուզման մեջ գտնվող որոշ մարդիկ կազինոյի կարիք ունեն». Նիկոլ Փաշինյան

Աղբահանության խնդրի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետին տեղեկացրեց, որ «Սանիթեք»-ի դեմ քրեական գործ է հարուցվել հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ. «Կարող ա՞ որոշ մարդիկ, որ հետախուզման մեջ են Լիբանանում, գումարի կարիք ունեն, որոշ հաշիվներ կալանքի տակ դրած են, կազինոյի, Բադեն-Բադենի, փողի կարիք ունեն...»,- արձագանքեց Փաշինյանը՝ պարզաբանելով նաև ավելի վաղ հնչեցրած իր հետևյալ հայտարարությունը. ««Սանիթեք»-ի, իրա կապերի հետ կապված ինֆորմացիներ կան, բայց քանի որ ճշտված չեն, հարկ չեմ համարի շատ խոսել: Լիբանան, բարձրաստիճան նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր... սենց նյուանս կա»:

ՀՀ վարչապետը թերևս նկատի ունի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրան ապաստան է տվել Լիբանանի կառավարության նախկին նախարարը:

Տեղեկացնենք, որ «Սանիթեք»-ը լիբանանյան ընկերություն է:

9562 | 2
Facebook