Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ․․․». Արփինե Հովհաննիսյան

23:35, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ․․․». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ էլ ներկայացնել քաղաքական իրողությունների մասին, որոնք հիմք են դարձել իրենց դարակազմիկ նախագծի համար:
     Բովանդակային առաջարկներ ընդունելու պատրաստակամության մասով էլ նախ խորհուրդ՝ քաղաքական թեստ անցեք ղեկավարության հետ՝ որն է բովանդակային առաջարկը, օրինակ եթե այն հակասում է քաղաքական նպատակահարմարությանը դադարո՞ւմ է լինել բովանդակային թե՞ ոչ։ Կամ եթե ձեր նախագիծը հակասահմանադրական է, դա բովանդակայի՞ն է թե՞ ոչ։ Երբ ճշտեք՝ ասեք՝ բովանդակային առաջարկների պակաս չեք զգա։ Փաստերի ու փաստարկների՝ առավել ևս»։

| | |
5653 | 2
Facebook