Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սևան»-ը հայտարարություն է տարածել

19:30, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«Սևան»-ը հայտարարություն է տարածել

«Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ «Այսօր հրապարակվեց ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությունը, որով հայտնի է դարձել, որ «Սևան» ֆուտբոլային ակումբին առաջնության առաջին տուրի չկայացած խաղի համար տրվել է պարտություն․ մեջբերում ենք. «քանի որ «Սևան» թիմը չի ունեցել հայտավորված պաշտոնյա»: Մեր ակումբը համաձայն չէ վերոնշյալ որոշման հետ և համարում է այն անհիմն, քանի որ գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ՀՖՖ է ուղարկվել սահմանված ժամկետներին համապատասխան: Մենք բողոքարկելու ենք կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկման կոմիտեում»:

| | |
1566 | 0
Facebook
COMMENT.am