Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մի վատ ու դատապարտելի երևույթ կա». Կարեն Հովհաննիսյան

09:40, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
«Մի վատ ու դատապարտելի երևույթ կա». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի վատ ու դատապարտելի երևույթ կա, որին ինքս շատ բացասական եմ վերաբերվում: Երբ նեղանում են օրվա իշխանությունից, բռնում են գաղթի ճանապարհը: Լքում են Հայրենիքը բավարար չէ, դեռ մի բան էլ ահ են տալիս, վարկաբեկում են՝ այլևս չկա, գոյություն չունի, այլևս ետ չեմ գա, դա ինչ երկիր է և այլն:
     Եթե այդպես լիներ, հիմա մեզանից շատ շատերը վաղուց բռնել էին գաղթի ճանապարհը, վաղուց հաստատվել էինք օտար ափերում ու սուս ու փուս կտանեինք օտար երկրի անարդարությունն ու արհամարանքը... Միշտ ասել եմ, որ Հայրենիքից չեն նեղանում, Հայրենիքին գուրգուրում են, փայփայում են, սիրում են: Այլ հարց է, որ երկրից գնում ես մեկ այլ տեղ օրվա հացիդ գումարը վաստակես, կուտակված պատրքերդ մի կերպ մարես, բայց բոլորովին այլ հարց է նեղանալ ու թողնել գնալ, մի բան էլ դրա մասին հպարտ-հպարտ բարձրաձայն ասել...
     Գնո՞ւմ ես՝ գնա՛, ձեռքդ ոչ ոք չի բռնել, բայց հիշիր, որ երկրի կառավարիչներն ու Հայրենիքը տարբեր բաներ են, կարող ես պայքարել քո արդարությանը հասնելու համար...»։

| | |
1855 | 2
Facebook