Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Անդրիասյանը 2-րդն է «Կավալա օփեն»-ում, Ղուկասյանը՝ 3-րդը

19:00, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Անդրիասյանը 2-րդն է «Կավալա օփեն»-ում, Ղուկասյանը՝ 3-րդը

Հունաստանում ավարտվեց «Կավալա օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 20 երկրների 110 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և Պլատ Վոյցեխի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Անդրիասյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Սիրանուշ Ղուկասյանն արժանացավ երրորդ մրցանակին:

| | |
793 | 0
Facebook