Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

09:00, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
Երևանի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 շենքի, ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթբեկի և Լեռնագործների թաղամասերի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

2900 | 0
Facebook