Թուրքմենստանը մտադիր է ձեռք բերել Aurus ռուսական նոր ներկայացուցչական մեքենաների ամբողջ շարքը: Այս մոդելների ընդհամենը մեկ օրինակը հատուկ ցուցադրվել է Թուրքմենբաշի քաղաքում տեղի ունեցող Կասպյան տնտեսական առաջին համաժողովի (КЭФ) շրջանակում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հետաքրքրվել է ռուսական Aurus մեքենայով, որը ցուցադրել է նրան այդ երկիր ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
Նրանք միասին ուսումնասիրել են «Aurus Senat» lustre white երանգով (փայլուն սպիտակ) ավտոմեքենան, որը արտադրվել է հուլիսին:
Բերդիմուհամեդովին մեքենան դուր է եկել, և նա ցանկություն է հայտնել ձեռք բերել ամբողջ շարքը:
Մեքենայի այս տարբերակն արտադրվել է առաջին անգամ և մեկ օրինակով: