Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել

16:05, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել

Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Սկոպյեում ավարտված փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Նա ցույց է տվել 16.46 մետր արդյունք՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի և երրորդ տեղը զբաղեցրած մոլդովացի մարզիկներից։

Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանաց 3000 մետր խոչընդոտավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին թիմային 6-րդ տեղն է զբաղեցրել:

| | |
6635 | 0
Facebook