ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով հայտարարել է 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպմանը, ասել է. «Մենք 5 անգամ հանդիպել ենք որպես քաղաքական ուժեր, որովհետև նրա ուժը խորհրդարանում մեծամասնություն ունի... Միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, քանի որ գաղափարական խնդիրներ կան»:
Բաբայանը նշել է, որ հանդիպել է 7 կուսակցությունների ղեկավարների հետ ու պետք չէ առանձնացնել միայն Արայիկ Հարությունյանին. «Իշխանական թևը ցավալի է տանում՝ ինչու եմ հանդիպում ու փորձում է կապեր փնտրել»:
Տեղեկացնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, տևական դադարից հետո վերսկսվել է Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Տեսանյութը՝ Factor.am-ի