Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան և Թուրքիան զենքի արտադրության համատեղ ընկերություն են հիմնում

15:40, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Ուկրաինան և Թուրքիան զենքի արտադրության համատեղ ընկերություն են հիմնում

«Ուկրոբորոնպրոմ»-ի կազմում ընդգրկված ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» և թուրքական Baykar Defense ընկերությունները կստեղծեն համատեղ ձեռնարկություն, որը կմշակի գերճշգրիտ զենք և օդատիեզերական տեխնոլոգիաներ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կայքը:

Նոր ձեռնարկության հիմնական նպատակն է լինելու համատեղել երկու երկրների պաշտպանական համալիրների կարողությունները` սեփական բանակներին ժամանակակից զենք մատակարարելու համար:

Մասնավորապես, առաջին նախագծերից մեկը կլինի նոր սերնդի անօդաչու թռչող սարքերի մշակումը: Ակնկալվում է, որ անօդաչու սարքը կկարողանա մանրամասն հետախուզություն իրականացնել թռիչքի բարձր կետում, օդում մնալ մի քանի ժամ և զարգացնել զգալի արագություն:

Օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս էր հայտնել, որ Անկարայի հետ համագործակցությունը կօգնի Կիևին փոխել իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում:

3885 | 0
Facebook