Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Արման Միքայելյանը 3-րդն է Ռիգայի մրցաշարում

15:20, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Արման Միքայելյանը 3-րդն է Ռիգայի մրցաշարում

Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը:
     Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ տեղը: Միքայելյանը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող Իգոր Կովալենկոյին: Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով գրավեց 24-րդ հորիզոնականը:

| | |
541 | 0
Facebook
COMMENT.am