Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԲԴԽ-ն պետք է պատասխանի՝ վնգստում են արդյոք դատավորները, թե՞ ոչ». Քոչարյանի աջակից

15:00, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«ԲԴԽ-ն պետք է պատասխանի՝ վնգստում են արդյոք դատավորները, թե՞ ոչ». Քոչարյանի աջակից

«Վարչապետ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում, խոսքն ուղղելով դատավորներին, ասաց՝ մի՛ վնգստացեք, թե ինչ: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ վնգստում են արդյոք դատավորները, թե՞ ոչ»,- ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասացին Ռ. Քոչարյանի աջակիցները:

«Թյուր տպավորություն է ձևավորվել, որ մենք էստեղ ենք մեկ մարդու համար, ո՛չ, խնդիրն այն է, որ ՀՀ-ում արդարադատությունը կաղում է ու դեմս Ռ. Քոչարյանի վերաբերյալ գործի, մարդու իրավունքները ոտնահարված են: Մինչդեռ ԲԴԽ-ն պետք է արձանագրի խախտումները, երաշխավորի անաչառությունը»,- հավելեցին նրանք:

| | |
1522 | 1
Facebook
COMMENT.am